Թունավորում Վանաձորի հանրային սննդի կետում. հիվանդանոց է տեղափոխվել 12 հիվանդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 17:28

Երեկ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 12 հիվանդ` աղիքային խնդիրներով: Հիվանդները 16-49 տարեկան են: ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքի տվյալներով` նախնական ախտորոշումը սննդային տոքսիկաինֆեկցիա է:

Ներկա դրությամբ տուժածների թիվը 20 է:

Տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները սեպտեմբերի 29-30-ը «Մաքսբուրգեր» ՍՊԸին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում կերել են հավի մսով, սնկով, մայոնեզով պատրաստված աղցան, 12 ժամ անց ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց:

Բոլոր հիվանդների մոտ ախտանշանները հիմնականում նույնն են եղել` բարձր ջերմություն, ցավ որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, գլխացավ, դող, լուծ:

«Մաքսբուրգեր» ՍՊԸին պատկանող հանրային սննդի կազմակերպության ողջ անձնակազմը (15 աշխատող), ենթարկվել է մանրէաբանական հետազոտության: Վերցվել են նաև սննդամթերքի նմուշներ, որոնք կարող են հավանական պատճառ լինել սննդային տոքսիկաինֆեկցիայի առաջացման համար: Ժամանակավորապես դադարեցվել է հանրային սննդի կազմակերպության գործունեությունը:

Դիտվել է 1846 անգամ:
Print Friendly

Leave a Reply