Աշխարհի լավագույն համալսարանները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 17:06

Ընդունված է համարել, որ  ռուսաստանյան  կրթությունը  աշխարհում լավագույններից մեկն է:  Իսկ եթե հավատանք բրիտանական փորձագետներին, ովքեր կազմել են  «Աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը» , ապա  Ռուսաստանի ԲՈՒՀ-երը այնտեղ չկան:  Այդ ցուցակը առաջնորդում են ամերիկյան ԲՈՒՀ-երը, հաղորդում է  բրիտանական  BBC հեռուստառադիոալիքը:

World Reputation Rankings  ԲՈՒՀ-երի համբավի վարկանիշը  ամեն տարի կազմում են  բրիտանական առաջատար թերթերից մեկի` The Times-ի աշխատակիցները:  Վերջին վարկանիշների հրապարակումը  լույս է տեսել  հետևյալ  վերնագրով.   «ԱՄՆ և Բրիտանիան, ինչպես նախկինում, առաջնորդում են, սակայն լույսի շողեր են երևում նաև արևելքից»: Այս տարողունակ արտահայտությունը բնութագրում է աշխարհի կրթական ոլորտի ներկայիս  վիճակը, ինչպես դա տեսնում են բրիտանական փորձագետները:

Times Education-ի ցուցակ մտած 100 ԲՈՒՀ-երից կեսը  ամերիկյան են: ԱՄՆ-ում  44 ԲՈՒՀ կա, որոնք 100 միավոր առաջ են Եվրոպայի և Ասիայի կրթական  հաստատություններից: Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա այստեղ անցյալ տարվա համեմատ իրավիճակը վատացել է :

Բրիտանիան այսօր կարող է հպարտանալ միայն 10 համալսարաններով, Նիդեռլանդները` հինգով, Գերմանիան և Ֆրանսիան` չորսական, Շվեդիան և Շվեցարիան` երեքական : Սակայն ահա Ասիայում այս տարի վարկանիշը բարձրացել է, և նկատվում է կրթական որակի բարելավում : Վարկանիշում ավելի շատ համալսարաններ կան Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից և Սինգապուրից:

Ահա ինչպիսին է աշխարհի լավագույն ԲՈՒՀ-երի տասնյակը ըստ  The Times-ի.

1. Հարվարդի համալսարան  (ԱՄՆ)
2. Մասաչուսեթի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ)
3. Քեմբրիջի համալսարան (Բրիտանիա)
4. Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ)
5. Կալիֆորնիայում Բերկլիի համալսարան (ԱՄՆ)
6.Օքսֆորդի  համալսարան(Բրիտանիա)
7. Պրիստոնի համալսարան(ԱՄՆ)
8. Տոկիոյի  համալսարան (Ճապոնիա)
9. Կալիֆորնիայում Լոս Անջելեսի համալսարան(ԱՄՆ)
10. Յելի  համալսարան(ԱՄՆ):

Դիտվել է 2520 անգամ:
Print Friendly

Leave a Reply