Թուրք ուսանողը կոշիկով հարվածել է ԱՄՀ ղեկավարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2009 17:03

TURKEY WORLD ECONOMY PROTESTԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշից հետո Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիկ Ստրաուս-Կանը երկրորդ ամերիկացի պաշտոնյան է, ով կոշիկով հարված է ստացել: Սակայն ի տարբերություն Բուշին կոշկահարած իրաքցի լրագրողի, Ստրոս-Կանին հարվածել է թուրք ուսանողը, երբ ԱՄՀ-ի ղեկավարը ելույթ էր ունենում Ստամբուլի Բիլգի համալսարանում:

Հարվածը չի հասել թիրախին. ուսանողը մոտեցել է ելույթ ունեցողի ամբիոնին և գոռացել «Հիմնադրամի գող, հեռացիր այստեղից», սակայն իրավապահները ետ են մղել կոշկահարող ուսանողին:

ԱՄՀ-ի տնօրենը ելույթի վերջում միայն կիսվել է միջադեպի վերաբերյալ իր տպավորությունների մասին. «Ընդամենը մի բան հասկացա, որ թուրք ուսանողներն այնքան կրթված են, որ իրենց բողոքն իմ ելույթի վերջում հայտնեցին»,- ասել է նա:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ պախարակել է ուսանողին ու նրա «անվայել» պահվածքը` ասելով, որ արարքը հարձակում էր, այլ ոչ թե բողոք:

Դիտվել է 1184 անգամ:
Print Friendly

Leave a Reply