Հոլանդացի մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն հայ մարզիչների և հրահանգիչների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2012 16:37

Մարտի 19-22-ը Հայաստանի մարզիչները կմասնկացեն ՈՒԵՖԱ-ի “Սթադի Գրուպ Սքիմ” ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի կունենա Ամստերդամում: Սեմինարը նվիրված է պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:
Սեմինարը կվարեն Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի մասնագետները: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզիչներ Արթուր Ասոյանը (“Ուլիս”), Սլավա Գաբրիելյանը (“Գանձասար”), Մամիկոն Ղարիբջանյանը (“Միկա”), Արամ Դանիելյանը (“Փյունիկ”), Աբրահամ Խաշմանյանը (“Գանձասար”), Վարազդատ Ավետիսյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական), Ֆելիքս Խոջոյանը (“Շիրակ”) և Ռոման Սիմոնյանը (“Բանանց”):
ՈՒԵՖԱ-ի “Սթադի Գրուփ Սքիմ” ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:
Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը կանցկացվի Բելգիայում:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply