Բանանի հաց
ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | ankakh | March 15, 2012 10:014 բանան (գերհասած)
3 ձու
ալյուր` 300գ
շաքարավազ` 100 գ
վանիլին
աղ` գդալի ծայրով
ընկույզ
կարագ` 200 գ կամ ձեթ
փխրեցուցիչ` 2 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Բանանը ճզմել, խառնել ձվի, վանիլինի, շաքարավազի ու ձեթի հետ:
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, աղ, շաքարավազ ու խառնել բանանային զանգվածի հետ: Ընկույզը մանրացնել ու լցնել խմորի մեջ: Մի քիչ ընկույզ պահել վրան լցնելու համար: Խմորը լցնել հացի տեսք ունեցող կաղապարի մեջ ու վրան լցնել ընկույզի մնացորդը: Դնել 160 աստիճան տաքացրած ջեռոցում, թխել 60 րոպե: Կաղապարից հանել 30 րոպե անց:







Facebook
Tweet This
Email This Post
