Ռուսաստանը երկրից վտարել է իսրայելցի դիվանագետի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 2, 2009 16:55

israel-lrtesՄոսկվան պարտադրել է Շամուիլ Բուլիշոկին շուտափույթ լքել ՌԴ տարածքը: Բուլիշոկն աշխատում էր «Նաթիֆ» հաստատությունում, որը կազմակերպում է հրեաների տեղափոխումը Իսրայել` Արևելյան Եվրոպայից և Ռուսաստանից:

Ըստ իսրայելական «Մաարիֆ» թերթի` Թել Ավիվը փորձել է ճնշում գործադրել Մոսկվայի վրա` արգելելու դիվանագետի արտաքսումը և սպառնացել է նույնկերպ վարվել Իսրայելում աշխատող ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ:

Ըստ նույն աղբյուրի` բանակցությունների ավարտին կողմերը պայմանավորվել են, որ Բուլիշոկին «անցանկալի անձ» չեն հայտարարի Ռուսաստանում, փոխարենը` նա շտապ պետք է լքի Ռուսաստանի տարածքը:

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` «Նաթիֆ» կառույցը հանդիսանում է Իսրայելի գաղտնի ծառայությունների` Մոսադի ստորաբաժանումներից մեկը:

Դիտվել է 1472 անգամ:
Print Friendly

Leave a Reply