Ավելի ու ավելի շատ սիրիացիներ են ապաստան գտնում Թուրքիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 16:47

Թուրքիան շարունակում է ընդունել հարևան Սիրիայից եկած փախստականներին: Միայն այս օրերին սահմանը հատել է մոտ հազար մարդ: Հատայ գավառում, վրանային ճամբարում արդեն ժամանակավորապես ապաստան են գտել մոտ 14000 սիրիացիներ:

Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով Սի-էն-էն Թյուրքին, շուտով պատրաստ կլինի փոքր քաղաք, որտեղ վրանների փոխարեն փախստականներին կտրամադրվեն  վագոն-տնակներ: Թուրքիայի իշխանությունները հավատացած են, որ մարդկանց հոսքը հայրենի հակամարտող շրջաններից կարող է միայն աճել:

Նախօրեին վարչապետ Էրդողանը հայտարարեց իր լիովին սատարումը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանին և նրա առաքելությանը` ճգնաժամը Սիրիայում հաղթահարելու համար: Վարչապետը իր անհանգստությունը հայտնեց Սիրիայում անհետ կորած թուրք թղթակիցների ճակատագրի վերաբերյալ:

Դիտվել է 1229 անգամ:
Print Friendly

Leave a Reply