Պատգամավորը չգիտի ո՞վ է նախարարը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2012 15:16

ՀԱԿ-ին ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը համարում է. «աղետ՝ էս երկրի գլխին»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ հնարավո՞ր է, որ «Հայոց արծիվների» առաջնորդ Խաչիկ Ասրյանը փրկություն է «էս երկրի համար»։ «Էդ ո՞վ ա»,-զարմացավ ԱԺ պատգամավորը։ Տեղեկացրինք, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարն է։

«Սպորտի նախարարությունից Քարամյան Արսենից բացի ուրիշ մարդու չեմ ճանաչում»,-ասաց Ռուբեն Հայրապետյանը։

Ի դեպ, Արսեն Քարամյանը նույնպես սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար է։ Ռուբեն Հայրապետյանը տեղեկացրեց նաեւ, որ չի ճանաչում անգամ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարին։

                                                                                                                                                               Ա1+

Նկարներում` Ռ. Հայրապետյանը երկու «անծանոթի»`  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի և փոխնախարար Խաչիկ Ասրյանի ընկերակցությամբ,  «Հանրապետական» մարզադաշտում  ֆուտբոլի  Հայաստանի վարչապետի գավաթի խաղարկության մրցաշարի պարգևատրման հանդիսավոր արարողության է մասնակցում:

Դիտվել է 1008 անգամ:
Print Friendly

Leave a Reply