Դեսպան Եդիգարյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | March 15, 2012 15:03


Մարտի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղար Դեւիդ Հոբսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողով համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ անդրադարձան մարտի 6-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության` ՆԱՏՕ կենտրոնակայան կատարած այցին:
Դեսպան Եդիգարյանը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը եւ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային խնդիրների: Այդ համատեքստում Դեւիդ Հոբսի խնդրանքով ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը` ներկայացնելով բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հունվարի 23-ին ՌԴ Սոչի քաղաքում կայացած եռակողմ հանդիպման արդյունքները:

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply