Հռոմի պապի համար էքսկլյուզիվ օծանելիք են ստեղծելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 14:00

Հռոմի Բենեդիկտոս XVI պապը նոր բույր է կստանա  որպես  նվեր: Այդ օծանելիքը չի վաճառվելու, այլ պոնտիֆիկի մոտ է լինելու միակ նմուշով:  Ուրբինո քաղաքի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտը` կրթությամբ ֆիզիկոս, պարֆյումեր, բույրաբույժ ու կոչումով դիմահարդար Սիլվանա Կազոլին,  որոշել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI նվիրել սեփական ստեղծագործությունը:

«Այն կիտրոնի, գարնանային խոտի հոտ կունենա, որը կփոխանցի նրա սերը բնության ու վայրի կենդանիների հանդեպ,  խաղաղությունն  ու հանգստությունը»,-ասել է Կազոլին:

Ի դեպ, Կազոլին արդեն այլ անվանի մարդկանց համար (Սթինգ, Մադոննա, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս) ստեղծել է բույրեր: Ի տարբերություն մյուս օծանելիքների, այս բույրը ոչ մի տեղ չի վաճառվի, այն միայն ու միայն Հռոմի պապի համար է:

Սա առաջին կաթոլիկ բույրը չէ, որ ստեղծում է Կազոլին: Ավելի վաղ նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու համար  երկու այլ օծանելիք էլ է ստեղծել «Հուսո ջուր» և »Հավատի ջուր» անուններով:

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply