ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ԱԺ պատգամավոր չի մնա

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 15, 2012 13:56

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ շտաբ-բնակարանում, հանդիպելով զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հավաստիացրեց, որ  մտադիր չէ մնալու  ՀՀ ԱԺ պատգամավոր: Խնդրն է այն է, որ նա ցանականում է իրեն ամբողջովին նվիրել ֆուտբոլին:

Հայտնվեց, որ առաջնային նպատակը Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստելն է: Հայրապետյանը տեղեկացրեց,  որ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգումն արդեն ընթացքում է: Նախատեսվում է, որ Հայաստանի հավաքականն այդ մարզադաշտում է հյուընկալելու աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մասնակից Իտալիայի հավաքականին: Վստահեցվեց, որ մինչև օգոստոս` Բելառուսի հավաքականի հետ ընկերական հանդիպումը զգալի աշխատանք է կատարվելու:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply