«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժանորդները հեռուստամարաթոնին կարող են նվիրատվություն անել SMS-ով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 2, 2009 16:49

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը դրամահավաքի իրականացման համար նախատեսում է հատկացնել 163 մլն դրամ (450 հզ. դոլար):

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի բաժաննորդներն այս տարի, առանց փոստային բաժանմունք կամ բանկ հաճախելու, կարող են նվիրատվություն կատարել կարճ հաղորդագրությունների միջոցով: Երեկվանից մինչև նոյեմբերի 30-ը գործող երեք կարճ համարներին` 5555, 5556, 5557, բաժանորդները կարող են դատարկ հաղորդագրություն ուղարկել` կատարելով համապատասխանաբար 200, 600 և 1.000 դրամի նվիրատվություն: Մեկ SMS-ի արժեքն է 20 դրամ+փոխանցվող գումարը, որը դուրս է գալիս հեռախոսահամարի հաշվից:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ 4 տարվա աշխատանքը փաստում է, որ ընկերությունը հիմնադրամի համար կայուն գործընկեր է: Նա նաև հույս հայտնեց, որ նորամուծություն-դրամահավաքը հաջողություն կունենա:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշեց, որ իրենք ուրախ են աջակցել մի գործի, որոն ուղղված է սահմանամերձ գյուղերում կյանքի որակի բարելավվմանը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի՝ հիմնադրամին արված նվիրատվություններն անցած տարի կազմել են 1 մլն. դոլար, իսկ նախանցած տարի` 200 հզ. դոլար:

Այս տարի դրամահավաքի նվիրատվություններն ուղվելու են Հայաստանի և Արցախի գյուղերի զարգացման ծրագրերին, իսկ առանցքային թեման կլինի Շուշին: Հեռուստամարաթոնը կդիտի 50 միլիոն ընտանիք, իսկ կարգախոսն է`«Մեր Շուշին»:

Հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 26-ին` Լոս Անջելեսում:

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply