Գազի բալոնը պայթել է` Արթուր Դալալյանը վնասվածքներ է ստացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2012 13:22
Մարտի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա  Արթուր Դալալյանը՝ հայտնելով, որ ինքը գազալցակայանում լիցքավորող է աշխատում և վնասվածքներն ստացել է գազի բալոնի պայթյունի հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Երևան ճանապարհի 18-րդ կմ-ին՝ Ափնա գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանում, «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով  Արթուր Դալալյանը ստացել է   վնասվածքներ:
Նախապատրաստվում են նյութեր:
Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply