Տարեցներն ինքնասպան են լինում տարբեր պատճառներով. հոգեբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2012 12:59

Տարեցների ինքնասպանությունները կարող են լինել երկու պատճառով. նրանք կարող են իրենք իրենց արդեն զգալ ավելորդ, և երկրորդ պատճառը կարող է լինել սոցիալական գործոնը, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, պատասխանելով հարցին, թե ինչու են վերջին շրջանում ինքնասպանություն գործում հատկապես տարեցները:

«Տարեց մարդկանց ինքնասպանություն գործելը ունի երկու բացատրություն: Նախ առաջին՝ հիմնական մասը իրեն արդեն զգում է ավելորդ ընտանիքի կողմից և այդպիսով գնում այդ քայլին»,– ասաց Կարինե Նալջայանը։

«Մի մասն էլ սոցիալական պատճառներով, երբ ինքն արդեն զգում է, որ ոչինչ անել չի կարողանում, սակայն ունի կարիք: Չնայած ասեմ, որ ինքնասպանությունների մեծ մասը կատարում են երիտասարդները»,- ավելացրեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանին մտահոգում է այն փաստը, որ վերջին շրջանում ինքնասպանություններն ավելի հաճախակի բնույթ են ստացել:
Նշենք, որ վերջին երկու օրերին Հայաստանում 3 տարեց է ինքնասպան եղել:

Tert.am

Դիտվել է 665 անգամ:
Print Friendly

Leave a Reply