16-ամյա թրքուհուն բռնաբարել և խոշտանգել է ամուսնու ընտանիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 12:56

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգից մի 16-ամյա կին իր ամուսնու ու նրա ընտանիքի հասցեին իրեն ծեծելու, խոշտանգելու և բռնաբարելու մեղադրանքներ է հնչեցրել, այս մասին հայտնում է Dogan լրատվական գործակալությունը:

Այս դեպքը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 16-ամյա Ս.Բ.-ն իր ծնողներին պատմել է ամուսնու տանն իր հանդեպ թույլ տրվող շարունակական ոտնձգությունների մասին:

16-ամյա աղջիկն ամուսնացել էր իր 20-ամյա հորեղբորորդու հետ և 9 ամիս առաջ Անկարայից տեղափոխվել Սաքարիա: Ամուսնության 4-րդ ամսում ամուսինը սկսել է խմել և ծեծել կնոջը, երբ մայրը պատմել է, թե նա ճաշ չի պատրաստում ու տունը չի մաքրում:

«Անբան» կնոջը պատժել են ոտքի հարվածներով և փայտով ձեռքերին հարվածելով: Ընդ որում` հերթով են ծեծել: Նրան խոշտանգել են նաև հարթաշուրթով շրթունքները քաշելով:

Նոր տարվա նախօրեին աղջկան բռնաբարել է իր սկսերայրը:

Ընտանիքը աղջկան նաև տարել է մոտակա գետ և փորձել խեղդել այնտեղ:

Տեղի հիվանդանոց տեղափոխված կնոջ մարմնին` ոտքերին և սեռական օրգաններին, նաև այրվածների հետքեր են հայտնաբերվել: Իսկ ամուսինն ու նրա ընտանիքը փախել են մեղադրանքներից հետո:

Tert.am

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply