Մեքենան հայտնաբերվել է թալանված վիճակում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 15, 2012 14:17

Մարտի 14-ի առավոտյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ գիշերը Բաբաջանյան փողոցի թիվ 35 շենքի բակից «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա են փախցրել:
Նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողներն ավտոմեքենան հայտնաբերել են Երևանի Լենինականի փողոցում գտնվող բենզալցակայանի հետնամասում` թալանված վիճակում:
Ավտոմեքենայից բացակայում են գազի բալոնը, պահեստային անիվը և ձայնարկիչը: Նյութական վնասի չափը կազմում է 300.000 դրամ:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply