Կրպակներն առաջիկա 3 տարիներին կմնան Մաշտոցի պուրակում. կառավարության որոշումը հաստատվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2012 12:41

ՀՀ կառավարության նիստում ընդունվեց «Երևանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը վերաբերում է Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների խնդրին:

Որոշման նախագիծը հետևյալն է.

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի  3-րդ մասի դրույթներով՝ ՀՀ կառավարությունը որոշել է.

  1. Լիազորել Երևանի քաղաքապետին ՀՀ անունից «Ի ԷՄ ՍԻ» և «Գլենդել Հիլզ» Փակ բաժնետիրական ընկերությունների, «Սեգե-Ագոպիգ-Դեր-Սահագույան» ՍՊԸ-ի հետ կնքել Երևան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր:
  2. Սույն որոշման 1-ին կետի համաձայն, կնքվող պայմանագրերն ուժի մեջ են մտնում ս.թ. որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից:
  3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերևակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման ուժի մեջ մտնելու պահից ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում Երևանի Մաշտոցի պողոտայի N 22/1 հասցեում գտնվող զբոսայգում Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ կողմից տեղադրված տաղավարները ենթակա են ապամոնտաժման՝ «Հին Երևան» քաղաքաշինական ծրագրի իրագործումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ այս պահին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են իրականացնում Մաշտոցի պուրակի պաշտպանները՝ պահանջելով պատժել երեկ երեկոյան պուրակում ոստիկանների և խաղաղ նստացույցի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպի մեղավորներին:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply