Գուդաուրի – Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2012 12:07

Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 15-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա)- Կոբի հատվածում` ձյան տեղումների և սահմանափակ տեսանելիության վտանգի պատճառով, երթևեկությունը արգելված է բոլոր տիպի մեքենաների համար:

Նույն ճանապարհի Արագվիսպիրի – Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում երթևեկությունը արգելված է կցորդների, կիսակցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար Արագվիսպիրի – Մլեթա  հատվածում երթևեկությունը բաց է: Այլ մեքենաների համար Մլեթա-Գուդաուրի(Պոստա) և Կոբի- Լարսի հատվածներում երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ստեփանծմինդա-Լարսի հատվածում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:

Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Դիտվել է 783 անգամ:
Print Friendly

Leave a Reply