Փրկարարները կպարգևատրվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2012 11:50

Մարտի 16-ին, ժամը 10.00-ին, Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգևատրման արարողությունը։

Պարգևատրմանը ներկա կլինեն Արտակարգ իրավիճակների նախարարը և Արագածոտնի մարզպետը։

Միջոցառման ընթացքում Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը կհանձնվի «ՈւՐԱԼ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա։

Դիտվել է 741 անգամ:
Print Friendly

Leave a Reply