2 հազար հակ անասնակեր է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 15, 2012 11:47

Մարտի 14-ին, ժամը 13.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.45-ին, մարվել` 15.40-ին:

Մարգար Պողոսյանին պատկանող տան բակում այրվել է 1000 հակ անասնակեր:

Նույն օրը, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Հարթաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ-ում` «Շորինձոր» կոչվող տարածքում, այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.35-ին, մարվել` 23.55-ին:

Այրվել է Բ. Առուշանյանին պատկանող 1000 հակ անասնակեր:

Դիտվել է 734 անգամ:
Print Friendly

Leave a Reply