Սերժ Սարսգսյանն ուզում է հավատալ, որ թուրքական կողմն իրոք անկեղծ է այս գործընթացում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 2, 2009 16:19

d5bdd5a5d680d5aa-d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6«Հայ և թուրք ժողովուրդների ներկա սերունդները, յուրաքանչյուրը յուրովի, անցյալից ծանր ժառանգություն են ստացել, և մեր հասարակությունները լուրջ խնդիրներ ունեն լուծելու` երկու ժողովուրդների միջև առկա խորը անվստահությունը հաղթահարելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «The Armenian reporter»-ին՝ ավելացնելով, որ հայերը Ցեղասպանոթւյան ժամանակ կորցրել են իրենց պատմական հայրենիքը::

«Ես ուզում եմ հավատալ, որ թուրքական կողմն իսկապես անկեղծ է այս գործընթացում, որ արձանագրությունների ստորագրման ու վավերացման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չեն ծագի, և որ երկու կողմերն էլ կիսում են հարաբերություններում նոր էջ բացելու անհրաժեշտությունը»,- ասել է նախագահը:

Նախագահի համոզմամբ՝ մեծագույն ռիսկ կառաջանա այս գործընթացի տապալման պարագայում, քանի որ այդկերպ կխորանա անվստահության մթնոլորտն ու թշնամանքը տարածաշրջանում:

Անդրադառնալով ԼՂՀ հարցի կարգավորմանը և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը` նախագահն ասել է, որ միակ տարբերակը, որով թուրքական կողմը կարող է նպաստել Արցախյան հիմնահարցի լուծմանը, պարզապես չմիջամտելն է:

«Իհարկե, անազնիվ կլիներ պնդելը, որ երկու խնդիրներն ամենին առնչություն չունեն միմյանց հետ: Ի վերջո, թուրքերն ու ադրբեջանցիները պնդում են, որ իրենք մեկ ժողովուրդ են: Ես կասեի երկու խնդիրների մեջ որոշակի փոխազդեցության մասին. մի խնդրի լուծումը, այսինքն` ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորումն ու Հայաստանի շրջափակման վերացումը, անշուշտ, կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել մյուսի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար»,-ասել է նա:

Նախագահի հավաստմամբ՝ Մոլդովայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, և որ կողմերը բավական հեռու են որևէ փաստաթղթի ստորագրումից:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` նախագահն ասել է, որ այն չի չի կարող դուրս գալ մեր երկրի օրակարգից: «Ես խորապես վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցայսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, վաղ թե ուշ դա անելու են»,- ասել է Սարգսյանը:

Նախագահը չի հերքել, որ հայ-թուրքական հարաբերություններով պայմանավորված՝ գուցե որոշ երկրներում և որոշ հանգամանքներում հայկական լոբբիի համար կարող են ստեղծվել որոշակի դժվարություններ, « բայց պետք է հասկանալ նաև, որ դժվարին այս գործընթացը ենթադրում է որոշ բարդություններ»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ Սփյուռքի դիրքորոշման մասին նախագահն ասել է, որ Հայաստանն ու սփյուռքը մի ընտանիք են, ու ինքը գնալու է, խոսելու ու լսելու նրանց  և,  ինչու չէ, նաև խորհրդակցելու նրանց հետ: «Ի սկզբանե, երբ մեր կողմից դրվում էր երկու արձանագրությունների շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու խնդիրը, այն ինձ համար միանշանակորեն ենթադրում էր նաև քննարկումներ Հայկական Սփյուռքում: ՀայաստանԹուրքիա հարաբերությունների կարգավորումը հայթուրքական հաշտեցման միայն մեկ մասն է, և ՀայաստանՍփյուռք երկխոսության մեջ չպետք է լինեն չհասկացվածություն, չխոսված բաներ»,- ասել է նա:

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply