ԱՄՆ-ում մի քաղաք է հանվել աճուրդի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 10:44


Վայոմինգի հնագույն քաղաքներից մեկը կվաճառվի աճուրդում,  որը տեղի կունենա ապրիլի 5-ին: Նման որոշում է կայացրել Դոն Սեմոնսը, որը  Բյուֆորդի միակ բնակիչն ու քաղաքապետն է: Աճուրդն անց է կացնելու «Ուիլյամս և Ուիլյամս» ընկերությունը: Ինչպես գրում է Wyoming News-ը, նոր տիրոջը քաղաքից բացի, կփոխանցվի տեղի խանութը, բենզալցակայանը, փոստային բաժանմունքը, հինգ տուն, դպրոց, 10 ակր հող և ավտոկայանատեղի:

Բյուֆորդը հիմնադրվել է 1866-ին: Սկզբում այն սահմանային բերդ էր, որը պետք է պաշտպաներ  երկաթուղին կառուցող բանվորներին, սակայն շինարարությունն ավարտվեց ու քաղաքն ամայացավ: Դոն Սեմոնսն ու իր ընտանիքը Լոս Անջելեսից Բյուֆորդ են տեղափոխվել 1980-ին, սակայն ներկայումս այստեղ միայն Սեմոնսն է մնացել, որը միաժամանակ և հավաքարարն է, և խանութպանը, և քաղաքապետն ու բենզալցնողը:

Ամերիկայում մի քաղաք էլ կա, որն ընդամենը մեկ բնակիչ ունի` Ինդիանա նահանգի Նյու Ամստերդամը:

Դիտվել է 1129 անգամ:
Print Friendly

Leave a Reply