Չինաստանում ավտոբուսն անդունդ է ընկել.15 մարդ զոհվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 10:18

Չինաստանում ավտոճանապարհային պատահարի պատճառով 15 մարդ է զոհվել, 6-ի վիճակը ծանր է գնահատվում:

Պատահարը տեղի է ունեցել Սիչուանի լեռնային շրջանում: Ըստ ոստիկանության վարկածի, ավտոբուսի վարորդը, թունելից դուրս գալով, կորցրել է կողմնորոշումն ու բախվել արգելապատնեշին, որից այն կողմ 100 մետրանոց անդունդ էր:

Փրկարարները  տեղանքի  բարդ ռելիեֆի պատճառով շատ ժամանակ են կորցրել մինչև հասել են վթարի վայր:

3 շաբաթ առաջ նման ողբերգություն է կատարվել Չինաստանի մեկ այլ` Շանսի գավառում: Այն ժամանակ զոհվել էր 10 մարդ:

Դիտվել է 1005 անգամ:
Print Friendly

Leave a Reply