Սաուդյան Արաբիան Սիրիայից հետ է կանչել իր դիվանագիտական կազմը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 9:35

Սաուդյան Արաբիան փակել է իր դեսպանատունը Դամասկոսում ու Սիրիայից հետ կանչել դիվանագիտական առաքելության բոլոր աշխատակիցներին: Դրա մասին հայտնել է թագավորության ԱԳՆ-ն:

«Հաշվի առնելով Սիրիայում իրադարձությունների զարգացումը` Սաուդյան Արաբիան փակել է դեսպանատունը Դամասկոսում ու դուրս բերել դիվանագիտական ներկայացուցչության  բոլոր դիվանագետներին ու աշխատակիցներին»,-մեջբերվում է պաշտոնական հաղորդագրությունից:

Դեռևս փետրվարին Պարսից ծոցի արաբական պետությունների  համագործակցության խորհուրդը, որի կազմում են Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը,  ՄԱԷ, Օմանն ու Սաուդյան Արաբիան, որոշում ընդունեց «ի պատասխան բռնությունների ծավալման» Սիրիայից հետ կանչել դիվանագետներին ու դուրս հանել Ասադի վարչակարգի դիվանագիտական առաքելության ղեկավարներին: :

Դիտվել է 967 անգամ:
Print Friendly

Leave a Reply