Բոստոնում վթարի պատճառով հոսանքազրկվել է 13 000 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 9:06

Երեկ երեկոյան Մասաչուսեթսի նահանգի մայրաքաղաքում պայթել են 2 տրանսֆորմատորներ: Պաշտոնական աղբյուրներից հայտնում են, որ տուժել է միայն էլեկտրակայանը, վիրավորներ նույնպես չկան:

Հրդեհի բռնկումից հետո ոստիկանները շղթայել են Բոստոնի 5 շրջանները, ծածկել 5 հիմնական մայրուղիներն  ու տարհանել Hilton հյուրանոցի հյուրերին:

Սկզբում հոսանքազրկվել էին 20 000 այցելուներ:  Հետո այդ թիվը նվազեց:

Ներկայումս Բոստոնի որոշ շենքեր հոսանք են ստանում  պահեստային կուտակիչներից: Քաղաքի իշխանությունները քննում  են կատարվածի հանգամանքները:

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply