Guardian-ը հրապարակել է Սիրիայի նախագահի էլեկտրոնային նամակները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 15, 2012 8:50

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ավելի քան 3 հազար նամակ հասանելի է դարձել բրիտանական Guardian թերթին: Դրանց բովանդակության համաձայն (որոնք թերթը հրապարակել է), պարզ է դառնում, որ նա օգտվում է Իրանի խորհուրդներից` ընդդիմությանը ճնշելու հարցում, ծիծաղում է երկրում բորեփոխումներ անցկացնելու իր խոստումների վրա: Թերթը գրում է, որ Ասադը խորհրդակցել է Իրանի դեսպանի հետ,  թե  դեկտեմբերին իր ելույթում  ինչ  թեմաներ պետք է շոշափեր: «Ես կարծում եմ, որ լեզուն պետք է ուժեղ ու խիստ լինի, քանի որ մարդիկ պետք է ուժեղ առաջնորդ զգան, որը պաշտպանում է իր երկիրը»,-մեջբերում է թերթը  խորհրդականի խոսքերը:

Ասադն իր նամակներում ծիծաղում է բարեփոխումների մասին իր իսկ խոստումների վրա, դրանք անվանելով «կուսակցությունների օրենքների, ընտրությունների ու (ազատության) ԶԼՄ-ների  մասին անիմաստ բաներ»: Նամակների բովանդակությունը ցույց է տալիս, որ Սիրիայի կառավարությունը շրջանցում է միջազգային պատժամիջոցները:

Պարզ է դառնում նաև, որ Քաթարի էմիրի դուստրը Ասադին ու նրա տիկնոջն ապաստան է առաջարկել Դոհայում:

Ասադի նամակները հուլիսից փետրվար ժամանակաշրջանն են ընդգրկում:

Դիտվել է 984 անգամ:
Print Friendly

Leave a Reply