Մաշտոցի այգում բախում է տեղի ունեցել. ոստիկանները տարել են ակտիվիստների վրանը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 22:55
Քիչ առաջ Մաշտոցի այգում ոստիկանները տարել են այգում բնապահպան ակտիվիստների տեղադրած վրանը, այս մասին տեղեկանում ենք բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխոդյանն ֆեյսբուքյան էջից։
Ակտիվիստը գրում է, որ ոստիկանները քաղաքացիական անձանց միջոցով սուտ կռիվ են սարքել, որն ուղեկցվել է գոռգոռոցներով ու հայհոյանքներով։
Ըստ Սուխուդյանի՝ այնուհետև բազմաթիվ ոստիկաններ, շեղելով ակտիվիստների ուշադրությունը, շրջապատել են վրանը, պատռել այն և քաշ տալով տարել։
Վրանում, ըստ Սուխուդյանի, այդ ժամանակ մարդիկ կային քնած։
Դրանից հետո կրպակների արգելապատնեշների հետևից կրկին ոստիկաններն են մուտք գործել այգի։
«Բոլորդ իջե՛ք այգի։ Ոտնահարում են մեր իրավունքները, բռնի ուժով խաղաղ ցուցարարներին չեն թողնում իրենց խաղաղ ցույցը անցկացնեն»,– Ֆեյսբուքում գրում է Սուխուդյանը։
Tert.am-ի հետ զրույցում բնապահպան Եղիա Ներսիսյանը հաստատեց Սուխուդյանի հաղորդագրությունը` հավելելով, որ ոստիակնները բռնի ուժով տարածքից հեռացրել են վրանում գտնվող մարդուն: Նա տեղեկացրեց, որ իրենց վրա «հաևձակվել է ոստիականական մի ամբողջ գունդ»:
Ներսիսյան նաև ասաց, որ ներկա պահի դրությամբ իրենք փորձում են ավելի շատ մարդիկ հավաքել, որպեսզի վերսկսենր նստացույցը:
Ըստ բնապահպանի` իրենք այս 33 օրվա ընթացքում հավատացել էին ոստիկաններին, բայց «նրանք նույն ձեռագրով են գործում, ոչինչ չի փոխվել»:






Facebook
Tweet This
Email This Post
