Արմեն Աշոտյանը Լեզվի պետական տեսչության պետ նշանակեց Սերգո Երիցյանին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 14, 2012 21:59

Հայաստանի Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով` Լեզվի պետական տեսչության պետ է նշանակվել ԿԳՆ նախկին նախարար Սերգո Երիցյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նշենք, որ Սերգո Երիցյանը Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է 2010թ. փետրվարից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաղծառայության խորհրդում մարտի 13-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կայացած մրցույթում բալերի անհրաժեշտ քանակ են հավաքել երկու թեկնածուներ: Մրցույթին մասնակցել են Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը, ինչպես նաեւ նրա տեղակալ Մարինե Հովեյանը եւ տեսչության լեզվի վերահսկողության բաժնի ղեկավար Եսայի Թադեւոսյանը: Մրցույթի գրավոր փուլում Սերգո Երիցյանը թեստն անսխալ է հանձնել, Մարինե Հովեյանը մեկ սխալ է արել, իսկ Եսայի Թադեւոսյանը` 7: Մրցույթի բանավոր փուլում հաղթել են ե’ւ Սերգո Երիցյանը, ե’ւ նրա տեղակալ Մարինե Հովեյանը: Իսկ թե ով պետք է ղեկավարի Լեզվի պետական տեսչությունը, պետք է որոշեր Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply