Մշտապես ջինս հագնելը կարող է դեպրեսիայի նշան լինել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 20:35
Մշտապես սովորական կապույտ ջինս հագնելը դեպրեսիայի նշան է: Այս եզրակացությանն են հանգել Հերթֆորդշիրի համալսարանի գիտնականները:
Նրանք այդ եզրակացությանն են հանգել անցկացրած հետազոտության արդյունքների վրա հիմնվելով: Հետազոտությունը ցույց է տվել, որ ընկճվածության դեպքում մարդիկ հիմնականում ջինս են հագնում: Եվ միայն հարցվածների մեկ երրորդն է ջինս հագնում բարձր տրամադրության դեպքում:
Ահա թե ինչ է մտածում պրոֆեսոր, «Ինչ-որ նոր բան արա» գրքի հեղինակ Կարեն Փայնն այդ կապակցությամբ. «Ոչ բոլորի հագին են ջինսերը շահեկան նայվում: Նրանք հաճախ վատ են նստում եւ չեն ընդգծում կազմվածքը: Ջինսերը ազդանշան են տալիս, այն է` մարդուն այնքան էլ չի հետաքրքրում իր արտաքինը: Դեպրեսիայի վիճակում մարդկանց շատ հաճախ չի հետաքրքրում, թե ինչպիսի տեսք ունեն, նրանք չեն ցանկանում աչքի ընկնել: Այնպես որ, դեպրեսիայի եւ ջինս կրելու միջեւ կապը հասկանալի է»:
Հոգեբանների կարծիքով` հագուստի ընտրության եւ տրամադրության միջեւ սերտ կապ կա: Նրանց պնդումների համաձայն` դեպրեսիայի ժամանակ հարկավոր է հաճախ կրել երջանկության հետ ասոցացվող իրեր, գրում է «Վիկնա-Նովոստին»:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
