Գուդաուրի(Պոստա)-Լարսի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 19:38
Ինչպես ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հաղորդել են Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտից, մարտի 14-ի դրությամբ, ձյան առատ տեղումների պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի (Պոստա) – Կոբի հատվածում երթևեկությունը սահմանափակ է կցորդների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար, իսկ կիսակցորդների և այլ մեքենաների համար` թույլատրվում է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է:
Գուդաուրի(Պոստա) – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն ! թունելներով` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Կիսակցորդները թունելներում պետք է շարժվեն միակողմանի:
Գուդաուրի(Պոստա)-Լարսի և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է:
Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո:
Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:






Facebook
Tweet This
Email This Post
