Մեկնարկեց Հայֆեստ 7-րդ միջազգային թատերական փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 2, 2009 16:22

Հայֆեստ(Highfest) 7-րդ միջազգային թատերական փառատոնը բացեց բուլղարական «Կրեդո» թատրոնը`«Շինելի»-ի բեմադրությամբ (թատրոնը հինադրվել է 1992թ Սոֆիայում` կինոյի և թատրոնի Ազգային ակադեմիայի շրջանավարտների` դերասաններ Նինա Դմիտրովայի և Վասիլ Վասիլևի կողմից):

Նախքան ներկայացումը երեկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Միհր» թատրոնի պատանի սաները ներկայացրին մի քանի պարային բեմադրություններ:

Հոկտեմբերի 1-8-ը անցկացվող փառատոնին այս տարի մասնակցում են 33 թատերախմբեր 22 երկրներից, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան («Լը մո ժուստ թատրոնը»), ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Կանադան, Սլովենիան, Շվեյցարիան («Տրիկստեր թատրոնը»), Լեհաստանը, Իսրայելը, Ֆրանսիան («Ֆիլիպ Ժանտիի» թատրոնը), Ղազախստանը, Վրաստանը, Նիդերլանդները, Իրանը, և այլն: Փառատոնին մասնակցում են նաև հայկական թատրոնները:

Փառատոնին կցուցադրեվն դրամատիկական, երաժշտական, պարային, բացօթյա ներկայացումներ, կլինի նաև մատների, իրերի տիկնիկային թատրոն:

Լոնդոնի արվեստի համալսարանի պրոֆեսորներ Նոյել Վիթսը և Փիթ Բրուքսը, Պրահայի Թատերանկարչության և բեմանկարչության կվադրիենալեից Յանա Պրոկովան, Սանկտ Պետերբուրգի ԻնտերՍտուդիո , Կուկարտ փառատոնի տնօրեն Դավիդ Բուրմանն այս տարի կվարեն «Բեմանկարչության զարգացումը Հարավային կովկասում և կենտրոնական Ասիայում» խորագրով սեմինարներ, վարպետության դասեր:

Հայֆեստ թատերական փառատոնը 2006թ-ից ԽՍՀՄ երկրների տարածաշրջանում համարվում է գլխավոր թատերական փառատոն(բացառությամբ Մոսկվայի): Հայֆեստ-ը «Մանկական և երիտասարդական թատրոնի համաշխարհային ասոցիացիայի» (ASSITEJ), «Համաեվրոպական թատերական ցանցի»(IETM) և «Միջազգային փառատոնների և իրադարձությունների ասոցիացիայի» (IFEA) թատերական ցանցերի անդամ է:

Դիտվել է 2122 անգամ:
Print Friendly

Leave a Reply