Ցունամիի ալիքը հասել է Ճապոնիայի ափերին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 14:49

Ցունամիի կեսմետրանոց ալիքը, որը առաջացել էր 6,8 մագնիտուդ հզոր երկրաշարժից հետո, մի քանի րոպե առաջ հասավ ճապոնական կենտրոնական Հոնսյու-Աոմերի և Իվանտե  կղզիների երկու մարզերին, միաժամանակ նաև  հյուսիսային  Հոկայդո կղզու  մարզին:  Ցունամիից  ոչ մի ավերածություն  չեղավ, տուժածների մասին նույնպես հաղորդում չկա :

Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը ժամանակին նախազգուշացրել էր մարդկանց մոտեցող ալիքի մասին և հորդորել չմոտենալ ափին: Իսկ Ճապոնիայի գլխավոր երկաթգծային օպերատոր «Ջափան Ռեյլվեյզը» նշում է, որ երկրաշարժը երկաթգծային երթևեկությանը վնաս չի տվել: Նարիտա միջազգային օդանավակայանից հաղորդել են  , որ երկրաշարժը խնդիրներ չի առաջացրել:

«Ֆուկուսիմա-1»  և «Տոկիո էլեկտրիկ փաուեր» օպերատորների ընկերությունը նույնպես նշել է, որ կայանում խախտումներ չեն գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Խաղաղ օվկիանոսում`   ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզուց 210կմ հեռավորության վրա : Օջախը գտնվում է ընդամենը 10կմ խորության վրա: Ուժեղ ցնցումներ զգացվել են Ճապոնիայի 19 մարզերում, հատկապես Հոկայդոյում և Աոմորիում: Տուժածների և ավերածությունների մասին այս պահին հաղորդումներ չկան: Տոկիոյի ИТАР-ТАСС -ի նստավայրում ապակիները ցնցվել են:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply