Հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների և 2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության խաղացանկերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 14, 2012 14:10

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հաստատվել են 2012-2013թթ. Հայաստանի բարձրագույն և առաջին խմբերի առաջնությունների խաղացանկերը, ինչպես նաև 2011-2012թթ. Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների խաղացանկը:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն հետևյալ թիմերը` “Ուլիս”, “Փյունիկ”, “Գանձասար”, “Բանանց”, “Միկա”, “Իմպուլս”, “Շիրակ” և “Արարատ”: Առաջնությունը կանցկացվի վեց շրջանով: Այն կմեկնարկի 2012թ. մարտի 24-ին և կավարտվի 2013թ. մայիսի 18-ին:

Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը կանցկացվի չորս շրջանով: Մրցաշարի մասնակիցներն են` “Շենգավիթ”, “Միկա-2”, “Փյունիկ-2”, “Շիրակ-2”, “Գանձասար-2”, “Իմպուլս-2”, “Բանանց-2”, “Արարատ-2”, “Ալաշկերտ” և “Կինգ դելյուքս” թիմերը:  Մեկնարկը կտրվի 2012թ. ապրիլի 10-ին: Վերջին տուրի հանդիպումները նախատեսված է անցկացնել 2013թ. մայիսի 13-ին:

2011-2012թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները կմեկնարկեն մարտի 17-ին: Եզրափակիչը կկայանա ապրիլի 29-ին:

Դիտվել է 758 անգամ:
Print Friendly

Leave a Reply