ՀՀԿ-ն կսատարի Սեդրակ Սարոյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 14, 2012 14:08

Հայաստանի Հանրապետական կուսկացության գործադիր մարմնի նիստում մարտի 13-ին քննարկվել է մեծամասնական ընտրակարգով առաջադրվելիք թեկնածուների հարցը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու քննարկումները դեռեւս շարունակվում են: «Նախնական տվյալներով` 33 ընտրատարածքներում կունենանք սեփական թեկնածուներ, իսկ մյուսներում կպաշտպանենք այլ թեկնածուների»,-ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է առաջադրվել մեծամասնական ընտրակարգով` նախընտրելով զբաղվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներով: Նրա փոխարեն, հավանաբար, կառաջադրվի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանը:

Անդրադառնալով թիվ 19 ընտրատարածքում Սեդրակ Սարոյանի առաջադրմանը` Շարմազանովը նշեց, որ եթե այլ թեկնածուներ առաջադրվեն այդտեղ, ՀՀԿ-ն կսատարի Սեդրակ Սարոյանին, քանի որ նախկինում էլ է այդպես եղել, եւ նա ՀՀԿ խմբակցության անդամ է:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստ տեղի կունենա նաեւ մինչեւ շաբաթվա վերջ, սակայն օրը դեռեւս հստակեցված չէ:

Դիտվել է 1215 անգամ:
Print Friendly

Leave a Reply