«Հայոց ցեղասպանություն» հարցումը Քարդաշյանի հաղորդումից հետո տեղ է զբաղեցրել Google Trends-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 13:05
Քլոե Քարդաշյանի «Քլոե եւ Լամար» ընտանեկան հեռուստաշոուի կիրակնօրյա ցուցադրումից հետո ԱՄՆ-ից ինտերնետում եւ սոցիալական ցանցերում այնքան շատ է «Հայոց ցեղասպանություն» (Armenian genocide) հարցում եղել, որ այն Google Trends-ում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Ինչպես հայտնում է The Armenian Weekly-ն «Քլոե եւ Լամար» ռեալիթի շոուն կիրակի E! հեռուստաալիքով դիտել է 2,1 մլն մարդ։
Ամուսնու Թուրքիա գնալ- չգնալու եւ Հայոց ցեղասպանությանը նվիրված շոուն տեղ է զբաղեցրել 18-49 տարեկանների շրջանում դիտված հաղորդումների լավագույն հնգյակում։
Հեռուստադիտողները հաղորդումը դիտելու ընթացքում եւ դրանից հետո սկսել են Google-ում տեղեկություններ փնտրել Հայոց ցեղասպանության մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, «Քլոե եւ Լամար» ռեալիթի-շոուի կիրակնօրյա համարում Քիմ Քարդաշյանի քույրը` Քլոեն եւ նրա բասկետբոլիստ ամուսինը քննարկել են, արդյոք արժե՞, որ վերջինն ընդունի Թուրքիայում խաղալու հրավերը:
Քլոեն անհանգստացել է, որ թուրքական թիմում Լամարի խաղը կարող է անհանգստացնել իր հայ երկրպագուներին: Նրան աջակցել է եղբայրը` Ռոբ Քարդաշյանը, ով հավաստել է քրոջը, թե նման քայլն «անտեղի ու տարօրինակ է իրենց ընտանիքի համար»: Քիմ Քարդաշյանն էլ անցել է եղբոր կողմը` հիշեցնելով, որ իր հայտնվելը թուրքական հանդեսի շապիկին մեծ վեճեր էր առաջացրել իր ազգության պատճառով:






Facebook
Tweet This
Email This Post
