Մեքենան և մեքենան փախցնողը հայտնաբերվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 13:01
Մարտի 13-ին, ժամը 22.10-ին, Խորոնք  գյուղի մի բնակչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը փախցրել է իր «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան և շարժվում է Էջմիածին քաղաքի ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողները ժամը 23.15-ի սահմաններում ավտոմեքենան հայտնաբերել են: Պարզվել է, որ այն փախցրել է 55-ամյա Խաչիկ Գ.-ն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply