Իտալիայում 32 000 մարդ հոսանքազրկվել է պարտքերի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 12:48

Իտալիայի զբոսաշրջային Մոնրեալ քաղաքում տեղական իշխանությունները հոսանքազրկել են փողոցները` պահանջելով մարել 786 000 դոլար պարտքը:

Իշխանություններն անջատել են փողոցի լույսերը, դրանով մարդկաց խուճապի մատնելով, որոնք ստիպված են ուշ ժամերին տուն հասնել լապտերների օգնությամբ: Քաղաքը խորասուզվել է մթության  մեջ  անցած տարվա պարտքի  պատճառով:

«Իրավիճակը գնալով սրվում է: Ավելանում է հանցագործությունների թիվը: Քաղաքը գիշերով գործնականում «մահանում» է»,- հայտարարել է տեղական խորհրդի ներկայացուցիչը:

Տեղի կառավարության խոսքով, դա  հարկադիր քայլ էր խոշոր չափի հասնող պարտքի պայմաններում,  ինչը հիմնականում անպատասխանատու հարկատուների պատճառով է կուտակվել, որոնք ամեն կերպ խույս են տալիս  ժամանակին վճարումներ կատարելուց:

Իշխանությունները հայտնել են, որ այս ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև անհրաժեշտ գումարը հավաքվի ու փոխանցվի կառավարությանը:

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply