Էլինա Դանիելյաննն 8-րդն է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 12:09
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում ավարտված կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 11-րդ տուրում, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով ոչ -ոքի խաղալով Մարի Սեբագի հետ , վաստակած 7,5 միավորով զբաղեցրել Է 8-րդ տեղը` 113 մասնակցուհիների պայքարում:
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով զիջել Է Բայրա Կովանովային և 6 միավորով զբաղեցրել Է 35-րդ տեղը, գրոսմայստեր Մարիա Կուրսովան սպիտակներով պարտություն Է կրել Սալոմե Մելիային և 6 միավորով գրավել Է 38-րդ տեղը, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը սևերով ոչ- ոքի Է խաղացել Մարինա Մակրոպուլոյի հետ և 5,5 միավորով 55-րդն է, իսկ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը սևերով հաղթել Է Բուսրա Արիգին և 5 միավորով հանգրվանել էԷ 71-րդ հորիզոնականում:
Միանգամից 3 շախմատիստուհիներ՝ ռուսաստանցիներ Վալենտինա Գունինան և Տատիանա Կոսինցևան և Աննա Մուզիչուկը (Սլովենիա) վաստակել են 8,5-ական միավոր: Չեմպիոնուհի Է հռչակվել Գունինան, 2-դ տեղում Է Կոսինցևան, 3-րդում՝ Մուզիչուկը:






Facebook
Tweet This
Email This Post
