Գյուղատնտեսական տարին ուշանում է, սակայն լինելու է բարեհաջող. Հրաչ Բերբերյան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 14, 2012 11:51

Գյուղատնտեսական վեգետացիայի շրջանը նախորդ տարվա համեմատ մոտ 20 օրով ձգձգվում է, բայց դա նպաստավոր է գյուղատնտեսության համար: Այդ մասին այսօր` մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը: «Քանի որ ձմեռը ձգձգվում է, ապրիլին ցրտահարություն չենք ունենա: Ծիրանի ցրտահարությունից կարող ենք խուսափել»,- ասաց Հ. Բերբերյանը:

Նրա խոսքով` ծիրանը կհավաքվի ոչ թե հունիսի կեսերին, այլ վերջերին, բոստանային կուլտուրաները կհավաքվեն մոտ 20 օր ուշ, կարտոֆիլը կհավաքվի ոչ թե մայիսին, այլ հունիսին (սովորաբար Արարատյան դաշտում կարտոֆիլի ցանքսը մարտի սկզբին արդեն սկսված է լինում):

Սակայն, ըստ Բերբերյանի, որոշ խնդիրներն կարող են ծագել միայն գարնանացանի մասով:

News.am

Դիտվել է 678 անգամ:
Print Friendly

Leave a Reply