Ստեղծվել է աշխարհում առաջին երաժշտական օղին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 11:40

Այս օղին արտադրողները ձգտում են այն զարդարել բոլոր մատչելի միջոցներով.  Swarovski բյուրեղներով, ոսկով ու ադամանդներով: Բրազիլական դիզայներական Casa Rex  գործակալությունն իր լուման է ներդրել այս գործում` Skyy Vodka-ի համար ստեղծելով անսովոր` «երաժշտական» փաթեթավորում: Արտադրանքը թողարկվել է սահմանափակ քանակով հատուկ փաթեթավորմամբ, շիշը հանդերձվել է  ականջակալներով:

Բրազիլացի դիզայներները ճիշտ լուծում են գտել. օղին հիմնականում նույնացվում է գիշերային կյանքի, ակումբների, երիտասարդության  հետ, որը զվարճանում է նման հաստատություններում` թունդ խմիչքի ու երաժշտության ներքո: Օղու փաթեթավորումը կատարված է կապույտ գույնի բոլոր երանգներով:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply