Երևանում առևտրի կրպակներ են այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 11:38

Մարտի 14-ին, ժամը 04.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց 15 շենքի դիմաց:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ այրվում է Եղբայրության 16/8 հասցեում գտնվող առևտրի կրպակների պահակի սենյակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.59-ին, մարվել` 05.11-ին:

Ամբողջությամբ այրվել է պահակի սենյակը` 4 քմ, դրան կից Ռ. Ասատրյանին և Ս. Սմբատյանին պատկանող կրպակների տանիքածածկը՝ մոտ 50 քմ մակերեսով:

 

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply