Շվեյցարիայում ավտոբուսի վթարի պատճառով 22 երեխա է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 11:14

Բելգիայից զբոսաշրջային ավտոբուսը վթարի է ենթարկվել Սյեր թունելում: 28 զոհերի  մեծամասնությունը երեխաներ են: Եվս 24 երեխա վնասվածքներ է ստացել:

52 ուղևորով ավտոբուսը բախվել է թունելի պատին, Իտալիային սահմանակից Վալա գավառում: Ուղևորների միջին տարիքը 12 է: Ծանր վիրավորներին ուղղաթիռով հասցրել են Լոզանի ու Բեռնի հոսպիտալներ: Մնացածին 4 տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել: Զոհերի ու տուժածների ընտանիքների համար օգնություն է կազմակերպվել: Փոքրիկ զբոսաշրջիների ծնողները Շվեյցարիա են   մեկնում:

Շվեյցարիայի իշխանությունները սկսել են կատարվածի հետաքննությունը:

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply