Մթնոլորտում ջերմոցային գազերի բաժինը հասել Է մարդկության պատմության մեջ ռեկորդային մակարդակի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | March 14, 2012 11:12

Երկիր մոլորակի մթնոլոտում ջերմոցային գազերի բաժինը «հասել Է մարդկության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին»: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ավստրալիայի կառավարության Համագործակցության գիտական եւ արդյունաբերական հետազոտությունների կազմակերպության (CSIRO) եւ Օդերեւութաբանության բյուրոյի զեկույցում, որը հրապարակվել Է մարտի 14-ին: Ըստ գիտնականների տվյալների՝ 2011 թվականին մթնոլորտում ածխածնի երկօքսիդի պարունակությունը կազմել Է 390 մասնիկ մեկ միլիոնի հաշվով (CO2-ի 390 մոլեկուլ մթնոլորտային գազերի մեկ միլիոն մոլեկուլում), եւ սա «ամենաբարձր մակարդակն Է վերջին 800 հազար տարվա ընթացքում»:

Փաստաթղթում ընդգծված Է, որ մթնոլորտ արդյունաբերական արտանետումները «ավելի ու ավելի զգալի դեր են խաղում օդի ջերմաստիճանի հարցում»: «Ստացված տվյալներից այն եզրակացությունն Է հետեւում, որ գլոբալ տաքացման գործընթացը շարունակվում Է, եւ որ այդ գործընթացի գլխավոր գործոնը մարդու գործունեությունն Է»,- ասված Է զեկույցում:

Բացի դրանից, ինչպես պարզել են գիտնականները, համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակն այսօր 21 սանտիմետրով բարձր Է, քան եղել Է 1880 թվականին, երբ սկսել են ճշգրիտ չափումներ կատարվել:

Դիտվել է 738 անգամ:
Print Friendly

Leave a Reply