Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական որոշումն է ընդունել Թուրքիայի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 10:46

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի պատասխան ահաբեկչական Հեզբոլլահ կազմակերպության անդամ լինելու պատրվակով Դիարբեքիրի բանտում պահվող Յունուս Այսուի դիմումի, որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

2007 թվականին ներկայացված դիմումն ուսումնասիրելուց հետո ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային Յունուս Այսուի կալանավորման ժամկետը երկարացնելու, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքը խախտելու համար:

Դատարանի որոշմամբ` Թուրքիան Այսուին պետք է 19.500 եվրո փոխհատուցում վճարի:

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply