Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | March 14, 2012 10:43

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլեն  (Guido Westerwelle):

Այցի ընթացքում նախատեսված են Գիդո Վեսթերվելլեյի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Գիդո Վեսթերվելլեն  կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Դիտվել է 771 անգամ:
Print Friendly

Leave a Reply