«Բրիտանիկա» հանրագիտարանը դադարեցնում է 224-ամյա տպագրությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 5:26

Աշխարհում ամենահայտնի հանրագիտարանը հայտարարել է, որ այլևս չի պատրաստվում ստեղծել հերթական ֆիզիկական պատճենները, նոր տարբերակներն այսուհետ հասանելի կլինեն միայն համացանցում:

«Բրիտանական հանրագիտարանի» առաջին հրատարակությունը լույս է տեսել 1768-ին, Շոտլանդիայում ու այսօրվա դրությամբ արդեն 32 հատոր ունի, որը կարելի է ձեռք բերել  1395 դոլարով:

«Որոշ մարդիկ կտխրեն, գուցեև կարոտեն, սակայն մենք լավագույն գործիք ունենք` կայքը, որը միշտ թարմացվում է ու ավելի լայն ֆորմատ ունի»,- ասել է հանրագիտարանի նախագահ Խորխո Քաուզը:

«Անտարկտիդան հետազոտող Էռնստ Շեքլթոնը հանրագիտարանի հատորն իր հետ վերցրել է  արշավի գնալիս ու այրել այն տաքանալու համար: Դուք դա համացանցում չեք կարող անել»,-ասել է  վրդովված ընթերցողներից մեկը:

Հիմա օգտատերերը կարող են   ընդամենը տարեկան 70 դոլար վճարի դիմաց  մուտք գործել մշտապես թարմացվող թվային հանրագիտարան: «Այսօր տվյալների մեր բազան ավելի ծավալուն է, իսկ տպագիր տարբերակով այդքանն ամփոփել ուղղակի անհնար է»,-ասել է նախագահը:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply