Հոսնի Մուբարաքը պատմել է իր մանկության մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 4:12

Եգիպտական ԶԼՄ-ներում  հրապարակվել են  դրվագներ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հիշողություններից, որը ներկայումս հոսպիտալներից մեկում սպասում է իր դատավճռին:

Նախկին նախագահը հիշում է իր մանկության տարիներն ու ֆինանսական դժվարությունները, որոնց պատճառով ընտանիքի  կյանքը բարդացել էր. հայրը  շարքային պետծառայող է եղել, որը չի կարողացել ընտանիքը նորմալ ապահովել: Ամենաշատն իր կյանքում պատանի Հոսնին ցանկացել է աղքատությունից ազատվել:

Երբ լրացել է  Հոսնիի 21 տարին, նա ծառայության է անցել ՌՕՈՒ ակադեմիայում: Այդ ժամանակահատվածում նրա ֆինանսական դրությունը փոքր ինչ բարելավվել է, սակայն այդ ժամանակ էլ նա չի կարողացել կոստյում գնել, դրա համար էլ հիմնականում զինվորական կոստյում  է կրել ամենուր, ինչի պատճառով համակուրսեցիների ծաղրին է արժանացել: Մուբարաքը պատմել է, որ իր կինը` Սյուզան Սաբիթը,  մինչ ինքը նախագահ կդառնար, բազմիցս փորձել է ամուսնալուծվել:

Նա  պատմում է, որ իր կյանքի երջանիկ օրերից մեկն էլ Եգիպտոսի վարչապետ նշանակվելն էր: Նա հիշում է, որ Անվար Սադաթը,  չնայած իրեն նշանակել էր իր տեղակալ, այնուամենայնիվ, այնքան էլ բարձր կարծիքի չէր Մուբարաքի մտավոր ունակությունների մասին ու աշխատում էր ամեն կերպ նվաստացնել Հոսնիին: Բացի այդ, Սադաթը պլանավորել էր Մուբարաքին հեռացնել պաշտոնից, սակայն չհասցրեց, Սադաթին սպանեցին:

Գրառումներում հատուկ տեղ են զբաղեցնում Մուամար Քադաֆիի մասին հուշերը: Նա գրում է, որ Քադաֆին  փորձել է օգնել  Սադաթին սպանողներին փախչել բանտից: Նա Սադաթին իր ոխերիմ թշնամին էր համարում: Սակայն  փորձը տապալվել է:

Մուբարաքի հիշողությունները շարադրել է ճանաչված լրագրողներից մեկը, որը, ինչպես հաջողվել է պարզել ԶԼՄ-ներին, դրա համար ստացել է 250 հազար դոլար հոնորար: Հիշողությունները հրատարակելու իրավունքը գնել է Էդինբուրգի հրատարակչությունը` 10 մլն ֆունտ ստեռլինգով: Ավելի վաղ լույս են տեսել առաջին տիկին Սյուզան Մուբարաքի հիշողությունները, որոնց հրատարակման իրավունքը գնել է բրիտանական  խոշոր հրատարակչություններից մեկը:

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply