Իրան. Ահմադինեժադին խորհրդարանում հարցաքննելու են
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 14, 2012 3:40
Իրանական մամուլը հակասական տեղեկություններ է հրապարակում խորհրդարանում Ահմադինեժադին հարցաքննելու վերաբերյալ:
«Կոլ Իսրայել» ռադիոյի տեղեկության համաձայն, Ահմադինեժադը մի քանի հարցի պետք է պատասխանի, որոնցից առաջինը` ինչու նախագահը մեկ տարի առաջ չի կատարել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեի հրահանգը ու պաշտոնից չի հեռացրել հետախուզության նախարարին:
Մյուս հարցերը իսլամական հանրապետության դժվարին տնտեսական վիճակին են վերաբերում:
Ի դեպ, Ահմադինեժադն երկրում իսլամական հեղափոխության հաղթանակից հետո 33 տարվա մեջ առաջին նախագահն է, որին խորհրդարանում հարցաքննելու են հրապարակայնորեն:






Facebook
Tweet This
Email This Post
