Թուրքիայում F-5 կործանիչ է վթարվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 3:28

Վթարը տեղի է ունեցել մարտի 13-ի կեսօրին, Թուրքիայի կենտրոնական շրջաններից մեկում:

Թուրքական բանակի գլխավոր շտաբի աղբյուրի տվյալների վրա հիմնվելով`  արտասահմանյան տեղեկատվական գործակալությունները հայտնում են, որ վթարվել է ազգային ՌՕՈՒ-ի F-5 ինքնաթիռ:

Դեպքը կատարվել է Կոնյա քաղաքից ոչ հեռու: Օդաչուն զոհվել է: Հայտնի է, որ ինքնաթիռը ստուգողական թռիչք էր կատարում: Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Բազմանշանակետային F-5 կործանիչները ամերիկյան Northrop կոնցեռնի արտադրանքն են ու Թուրքիայի զինանոցում են անցած դարի 70-ականներից:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply