Իտալական մի գյուղակում մահանալն արգելված է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 14, 2012 3:11

Իտալիայի հարավում գտնվող բնակավայրի գյուղապետը մի հրամանագիր  է  ստեղծել, որով գյուղում գերեզմանոցի բացակայության պատճառով մահն օրինազանցություն է համարվում:

Ֆալչյանո դել Մասիկոյի գյուղապետ Ջուլիո Սեզարե Ֆավան պաշտոնապես մահն անօրինական է հայտարարել Նեապոլից 48 կմ հեռավորության վրա գտնվող 3700 բնակիչ  ունեցող գյուղակի համար:

Հրամանագրով, որը ստորագրել է գյուղապետը մարտի սկզբին, հայտարարվում է, որ բնակչությանը պարզապես արգելված է  հրաժեշտ տալ այս անցավոր աշխարհին: Նման որոշման պատճառը գերեզմանոցի բացակայությունն է: Մինչ այդ հարցը լուծվում էր հարևան գյուղակի հաշվին, որը մինչև 1964 թիվը մտնում էր Ֆալչյանոյի կազմի մեջ: Ավելի ուշ գյուղակների վարչությունների միջև ծագած կոնֆլիկտի պատճառով որոշվեց առանձնանալ: Մինչ Ֆալչյանո դել Մասիկոն իր  սեփական գերեզմանատունը կունենա, որոշվեց նոր արգելք մտցնել: Գյուղապետն ասում է, որ բնակիչները  գոհ են նման որոշման համար: «Ցավոք, երկու տարեց օրինազանցներ  մահացել են: Սակայն մենք նրանց նկատմամբ  պատժամիջոցներ չենք կիրառի»,- ասել է Ջուլիո Ֆավան:

Դիտվել է 1346 անգամ:
Print Friendly

Leave a Reply